Եգիպտական իշխանությունները խնդրել են Ինտերպոլին աջակցել պարզելու անցած շաբաթ Լոնդոնում մոտ 6 մլն դոլարով վաճառված՝ եգիպտական փարավոն Թութանհամոնի քարե հնագույն կիսանդրու տեղը, հայտնում է France Press գործակալությունը։
Վաճառքը հուլիսի 4-ին իրականացրել է Christie's աճուրդների տունը։ Դա դժգոհություն է առաջացրել Եգիպտոսի իշխանությունների մոտ, որոնք վաղուց պահանջում են վերադարձնել ժամանակին օտարերկրյա հնագետների գտած և ապօրինաբար երկրից դուրս բերված արտեֆակտները։
AFP-ի տվյալներով՝ եգիպտացի դատախազները հնության առարկաների հայրենադարձման ազգային կոմիտեի պահանջով դիմել են Ինտերպոլ՝ խնդրելով պարզել նման մասունքների գտնվելու վայրը, որոնք, ենթադրաբար, վաճառքի օրինականությունը հաստատող անհրաժեշտ փաստաթղթավորում չունեն։