Վիատնամը հակադրությունների և պայծառ գույների երկիր է: Այն հայտնի է որպես Արևմուտքի և Արևելքի մշակույթների հատման երկիր:
Վիետնամական խոհանոցում օգտագործվում են նվազագույն քանակությամբ ճարպեր և շեշտը դրվում է թարմ բաղադրիչների վրա: Այս հատկանիշի շնորհիվ վիետնամական խոհանոցը համարվում է Ասիայի ամենաառողջարար խոհանոցը: Խոհանցի հիմքում ընկած են բրինձն, արիշտան և համեմունքները: Լայնորեն օգտագործվում են անանուխի տերևները, քաղցր կարտոֆիլը, մանիոկը, իմբիրը, բազիլիկ և այլն:
Վիետնամն ունի բաղադրիչներով հարուստ ու բարդ պատրաստվող խոհանոց: Խոհարարությունն այստեղ արվեստ է, իսկ վիետնամական որոշ ուտեստներ աշխարհահռչակ են: Վիետնամական խոհանոցում կան ուտեստներ, որոնք չեն հանդիպում որևէ այլ երկրում: Ավանդական ճաշի սեղանին կարելի է հանդիպել տասնյակ կերակուրներ: Որոշ ուտեստներ պատրաստվում են ծովամթերքներից, ինչպիսիք են օմարը և ձուկը, խեցգետինը և կաղամարը, որոնք համեմատաբար հազվադեպ ու թանկ են արևմտյան երկրներում, բայց առատ և էժան՝ Վիետնամում: Բացի վիետնամական ավանդական սնունդից, այնտեղ կարելի է համտեսել նաև տավարի միս, արիշտա և ապուրներ, երշիկեղեն, ձկան գնդակներ (Cha CA) և այլն: Վիետնամացիները պատրաստում են նաև այլ երկրների մի շարք ճաշատեսակներ, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում, օրինակ՝ պիցցան: Վիետնամական ամենատարածված ճաշատեսակներից մեկը վիետնամական ապուր «Pho»-ն է, որը բավական հայտնի է աշխարհում: Վիետնամում յուրաքանչյուր տարածաշրջան ունի տվյալ ճաշատեսակի պատրաստման իր եղանակը: Այն ծագել է Հյուսիսային Վիետնամում:
Վիետնամական «Pho» ապուրի բաղադրատոմսը՝
Պատրաստման եղանակը.
Մատուցել կիտրոնի կտորների և սխտորով ու կծու պղպեղով համեմված քացախի հետ: