Նեապոլում ընթացող 30-րդ համաշխարհային Ուսանողական խաղերում թաեքվանդոյիստ Սերգեյ Վարդազարյանը (68 կգ) 2-րդ անգամ անընդմեջ դարձել է բրոնզե մեդալակիր, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:
Հուլիսի 10-ին, պայքարի դուրս կգա 74 կգ քաշային Սերգեյ Ավանեսովը։ Մեր հավաքականը Համաշխարհային Ուսանողական խաղերում կներկայացնի նաև 87 կգ քաշային Արսեն Գրիգորյանը: