Հայաստանից նկարահանող խումբը փաստագրական ֆիլմ է նկարահանել Սիրիայի տարածքում՝ մասնավորապես Պալմիրայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հանցագործությունների մասին:
Հանրային հեռուստաընկերության կողմից նկարահանված ֆիլմը միջազգային ԶԼՄ-ներին կոչ է անում փաստագրել Սիրիայում ահաբեկիչների հանցագործություններն՝ ամբողջ աշխարհում պատմական և մշակութային արժեք ներկայացնող ժառանգության դեմ: