Մարկ էսփերն ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնի գլխավոր հավակնորդն է: Հուլիսի 9-ին այդ մասին հաղորդել է Military Times թերթը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության իր աղբյուրները:
Նշենք, որ ներկայումս էսփերը զբաղեցնում է պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պաշտոնը: Պենտագոնի ղեկավարի պաշտոնի հաստատման ընթացակարգի համաձայն՝ պաշտոնակատարի կարգավիճակում գտնվող անձը չի կարող զբաղեցնել նախարարի պաշտոնը: Այս է պատճառը, որ, աղբյուրի փոխանցմամբ, ժամանակավորապես Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար կդառնա ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նախարար Ռիչարդ Սփենսերը:
Բացի դրանից, Պենտագոնի նոր ղեկավարը պետք է նշանակվի մինչև հուլիսի վերջը: Ելնելով դրանից՝ Military Times-ը եզրակացության հանգում, որ Պենտագոնը կգլխավորի հենց էսփերը, որի թեկնածությունն ավելի վաղ առաջադրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: