ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը հունիսի երկրորդ կեսին ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ կայացած հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Փհենյանի համար ավելի կարևոր է պետական կարգի պահպանումն, այլ ոչ թե գործող տնտեսական պատժամիջոցների վերացումը: Այդ մասին հաղորդել է ճապոնական Yomiuri թերթը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները:
«Մենք կառչած չենք պատժամիջոցների վերացման գաղափարից: Այժմ ամենակարևորը մեր քաղաքական համակարգի անվտանգության երաշխինքն է»,- մեջբերում է հրատարակությունը ԿԺԴՀ-ի առաջնորդի խոսքը: Բացի դրանից, Կիմ Չեն Ունն այդ հանդիպմանը հանդես է եկել Վաշինգտոնի հետ միջուկազերծման շուրջ բանակցային գործընթացի նորմալիզացման օգտին՝ նշելով, որ Փհենյանին հարկավոր չի լինի միջուկային զենք ունենալ, եթե ԱՄՆ-ը դադարեցնի թշնամական քաղաքականությունը: