Թուրքիան մտադիր է ռուսական Ս-400 զենիթա-հրթիռային համակարգերն օգտագործել, եթե երկիրը ենթարկվի հաձակման: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը, փոխանցում ТАСС-ը:
Էրդողանը նաև նշել է, որ Անկարան մտադիր է մասնակցել Մոսկվայի հետ համատեղ Ս-400-ների արտադրությանը:
Ավելի վաղ՝ հունիսի 29-ին, Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Թուրքիային Ս-400 համակարգերի մատակարարման պայմանագիրը նախատեսում է արտադրության տեխնոլոգիաների մասնակի փոխանցում թուրքական կողմին: