Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի քրոջը՝ արքայադուստր Հասսային, մեղադրանք է առաջադրվել Փարիզի իր բնակարանում բանվորին նվաստացնելու համար, փոխանցում է lenta.ru-ն:
Արքայադստերը, մասնավորապես, կասկածում են այն բանում, որ նա հրամայել է իր թիկնապահին ծեծել եգիպտացի բանվորին, ով վերանորոգում էր իր բնակարանը: Մեղադրող կողմի խոսքերով՝ տղամարդուն նաև ստիպել են ծնկի իջնել և համբուրել արքայադստեր ոտքերը:
Արքայադուսրտ Հասսան իր փաստաբանների միջոցով հերքել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները և պնդել, որ տղամարդը փորձել է առանց թույլտվության լուսանկարել իր տունը: