Օդում Կատարի ՌՕՈւ երկու ինքնաթիռ են բախվել

14:50     10 հուլիսի, 2019

Կատարի ռազմաօդային ուժերի երկու ռազմամարզական ինքնաթիռ բախվել են օդում։ NEWS.am-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացրել է էմիրության պաշտպանության նախարարության թվիթերյան էջը։

«Կատարի ՌՕՈւ երկու ուսումնամարզական ինքնաթիռ բախվել են մարզական թռիչքի ժամանակ, օդաչուներին հաջողվել է կատապուլտացվել»,- ասվում է հայտարարությունում։ Միջադեպի հանգամանքները պարզվում են:


© armedia.am