Կատարի ռազմաօդային ուժերի երկու ռազմամարզական ինքնաթիռ բախվել են օդում։ NEWS.am-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացրել է էմիրության պաշտպանության նախարարության թվիթերյան էջը։
«Կատարի ՌՕՈւ երկու ուսումնամարզական ինքնաթիռ բախվել են մարզական թռիչքի ժամանակ, օդաչուներին հաջողվել է կատապուլտացվել»,- ասվում է հայտարարությունում։ Միջադեպի հանգամանքները պարզվում են: