Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Օդեսայում դատարանի շենքի մոտ ծեծկռտուքի ժամանակ կոտրել է տարեց կնոջ ձեռքը: NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է տեղական Odessit.ua պորտալը:
Պարբերականի տեղեկություններով՝ Սահակաշվիլին իր կողմնակիցների հետ դատարանի շենքի մոտ նստացույց էր կազմակերպել, որտեղ հրապարակվում էր քաղաքապետ Գենադի Տրուխանովի կողմից «Կրայան» գործարանի ապօրինի գնման գործով դատավճիռը:
Ակցիայի ժամանակ նախկին նահանգապետը ծեծկռտուք է սկսել իր ընդդիմախոսների և քաղաքապետի թիկնապահների հետ՝ հարվածելով տարեց կնոջը: Դրա հետեւանքով թոշակառուն ընկել է և կոտրել ձեռքը, որից հետո նրան հոսպիտալացրել են: