ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դերոքը որոշել է հեռանալ իր պաշտոնից՝ նախագահ Դոնալդ Թրամփի գործունեության՝ իր գնահատումները մամուլ թափանցելու սկանդալի ֆոնին: Հուլիսի 10-ին այդ մասին հաղորդել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Դեսպանի հեռանալու առթիվ արդեն ափսոսանք է հայտնել թագավորության վարչապետ Թերեզա Մեյը:
«Այս առավոտ ես խոսեցի Քիմ Դերոքի հետ: Ես նրան մեծ ափսոսաք հայտնեցի, որ նա անհրաժեշտ է համարել թողնել Վաշինգտոնում դեպանի իր պաշտոնը»,- ասել է նա Համայնքների պալատում