Հինգ լցանավ, որոնք ենթադրաբար պատկանում են Իրանի ռազմածովային ուժերին, փորձել են բրիտանական լցանավին կանգնեցնել Հորմուզի նեղուցում։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարությանը։
Իրանցիները նավին խնդրել են կանգ առնել, սակայն բրիտանական նավից ռադիոալիքով ստացված նախազգուշացումից հետո հետ են կանչվել։
Ավելի վաղ՝ հուլիսի 4-ին, Ջիբրալթարի ոստիկանությունը և մաքսային ծառայությունը կալանավորել էին Grace 1 տանկերը՝ Սիրիային նավթի անօրինական մատակարարման կասկածանքով։ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ լցանավը նավթը տեղափոխում էր Իրանից: