Հյուսիսային Կորեան իրականացնում է հատուկ սպառազինությունների մշակում 5-րդ սերնդի F-35A կործանիչներին հակազդման համար, որոնք Հարավային Կորեան գնում է ԱՄՆ-ից: Այս մասին ասվում է ԿԺԴՀ-ի ԱԳՆ կից Ամերիկայի ինստիտուտի հետազոտական բաժնի ղեկավարի հայտարարության մեջ, որը հրապարակել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Թե ինչ սպառազինության մասին է խոսքը նշված չէ: Kyodo գործակալությունը կարծում է, որ, ամենայն հավանականությամբ, Հյուսիսային Կորեայում նկատի ունի մարտավարական հրթիռներ:
Առաջին F-35 կործանիչ-ռմբակոծիչը Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերին է հանձնվել մարտ ամսվա վերջին: Մինչև այս տարվա վերջ նախատեսվում է ընդհանուր առմամբ վեց այդպիսի մեքենաների մատակարարում, իսկ պարտավորագիրը նախատեսում է մինչև 2021 թվականը 40 կործանիչների գնում: