Եվրամիությունը քննարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանման հարցը՝ Անկարայի կողմից Կիպրոսի ափերի մոտ երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու համար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Թուրքիայի անօրինական երկրաբանահետախուզական աշխատանքների չդադարեցման ֆոնին, ԵՄ-ն որոշել է դադարեցնել Օդային տրանսպորտի վերաբերյալ համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունները և որոշում է ընդունել անորոշ ժամանակով հրաժարվել բարձր մակարդակի հետագա հանդիպումներից»,- ասված է հուլիսի 15-ին՝ Բրյուսելում ԵՄ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը քննարկվելիք նախագծում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ԵՄ Խորհուրդը կառաջարկի կրճատել 2020 թվականի համար Թուրքիային տրվող ֆինանսական օգնությունը, ինչպես նաև կոչ կանի Եվրոպական ներդրումային բանկին վերանայել Թուրքիայի նկատմամբ իր գործունեությունը:
Ինչպես նշում է գործակալությունը, Եվրամիությունը պատրաստ է ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ, եթե վերջինս Կիպրոսի տարածքային ջրերում չդադարեցնի իր անօրինական գործողությունները: