Սաուդյան Արաբիայի իշխանությունները մտադիր են թույլատրել կանանց երկրի սահմանը հատել առանց տղամարդ-խնամակալի թույլտվության: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ իրավիճակին ծանոթ աղբյուրներին հղումով: Նախատեսվում է, որ համապատասխան օրենդրական փոփոխությունը կարվի արդեն այս տարի:
Միևնույն ժամանակ Սաուդյան Արաբիայում կշարունակեն գործել օրենքները, որոնց համաձայն կինը չի կարող ամուսնանալ, կամ լքել բանտն առանց տղամարդ-խնամակալի համաձայնության: