Թեհրանը Լոնդոնին կոչ է անում հնարավորինս արագ վերացնելու լցանավի՝ Ջիբրալթարի (Պիրենեյան թերակղզու ափին Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածքի) իշխանությունների կողմից նախաձեռնված լցանավի կալանումը: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Մենք նաև պնդում ենք, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ ազատել լցանավը, քանի որ այդ քայլը բխում է բոլորի շահերից»,- մեջբերում է IRNA գործակալությունը Մուսավիի խոսքը: Նա հավելել է, որ հակառակ դեպքում «Մեծ Բրիտանիան ռիսկ է անում ներքաշվելու վտանգավոր խաղի մեջ»:
ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ «փաստաթղթերը վկայում են, որ, չնայած կալանման օրինականության մասին Լոնդոնի հայտարարությունների, նման գործողություններն արդարացված չեն օրինական տեսակետից»: «Կարևոր հանգամանք է այն փաստը, որ, Իսպանիայի ներկայացուցչի խոսքով, Բրիտանիայի կողմից լցանավի կալանումը կատարվել է ԱՄՆ-ի պահանջով»: