Իր տարածաշրջանային այցի շրջանակներում Վրաստան այցելած Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը վրացերեն է խոսել, գրում է gazeta.ru-ն:
Բաթումում ունեցած իր ելույթում Տուսկը մեջբերել է վրացական գրականության դասականներից Վաժա Փշավելայի խոսքերը.
«Որոշ մարդիկ կարծում են, որ իսկական հայրենասիրությունը բացառում է կոսմոպոլիտիզմը։ Դա այդպես չէ: Յուրաքանչյուր իսկական հայրենասեր աշխարհի քաղաքացի է, իսկ յուրաքանչյուր իսկական աշխարհի քաղաքացի՝ հայրենասեր»,- ասել է Տուսկը վրացերենով:
Տուսկի խոսքով՝ Վրաստանը փոքր երկիր է, բայց այնտեղ հզոր ժողովուրդ է ապրում։