ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 11-ի երեկոյան արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Լուիզիանայի նահանգում «Բարրի» մոտեցող փոթորկի պատճառով: Համապատսխան հայտարարությունը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Ինչպես նշել է Reuters գործակալությունը, նախագահի կողմից արտակարգ դրության ռեժիմի սահմանումը թույլ է տալիս գործի դնել դաշնային միջոցները և ֆինանսավորումը տարերքի և դրա հետևանքների դեմ պայքարի համար:
Լուիզիանայի նահանգապետ Ջոն Բել էդվարդսը հուլիսի 10-ին արտակարգ դրության ռեժիմ է սահմանել նահանգի ամբողջ տարածքում: Մի շարք ափամերձ շրջաններում տարահանում է հայտարարվել: