Դուբայի կառավարությունն օրինականացրել է օտարերկրյա զբոսաշրջիկների համար ալկոհոլ օգտագործելու 30-օրյա արտոնագիրը։ Այդ փաստաթղթերի առկայության դեպքում օտարերկրացիները կարող են ոգելից խմիչք օգտագործել նաև հյուրանոցներից դուրս։
Փաստաթուղթը չի հատկացվի մուսուլմաններին և 21 տարեկանից փոքր անձանց։ Ալկոհոլ գնելու համար պետք է ձեռքի տակ ունենալ անձնագիրը և մուտքի արտոնագիրը։ Պետք է նաև լրացնել անհրաժեշտ հարցաթերթիկն ու ստորագրել։