ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է երկրում ուրանի արտադրության քվետաներ սահմանել, սակայն դրա փոխարեն դաշնային գործակալությունների խմբին հանձնարարել է անցկացնել 90-օրյա դիտարկում, հայտնում է Reuters-ը:
Գործակալությունը նշում է, որ Թրամփը գրավոր հուշագրում հայտարարել է, որ համաձայն չէ ԱՄՆ առևտրի նախարարության քննության հետ, որի եզրակացությամբ՝ ուրանի ներմուծումը կարող է հանգեցնել Միացյալ Նահանգների ազգային անվտանգության թուլացմանը:
ԱՄՆ նախագահը նշել է, թե քանի որ եզրակացությունները «բերել են զգալի մտահոգության», ինքը հանձնարարում է կատարել ավելի խորը դիտարկում:
«Ներկայումս անհրաժեշտ է անցկացնել այս պահին հարկավոր միջուկային վառելիքի մատակարարումների ամբողջ համակարգի վերաբերյալ ազգային անվտանգության պատկերացումների ավելի ամբողջական վերլուծություն»,- նշված է ԱՄՆ նախագահի հուշագրում: