Ավստրիայում ուլտրաաջ կուսակցության պատգամավորը հրաձգություն է կազմակերպել պատշգամբից, հաղորդում է NEWS.am-ը:
57-ամյա քաղաքական գործիչը ձերբակալվել է Զալցբուրգում: Նրան ձերբակալելու համար ուղղաթիռ են օգտագործել:
Պատգամավորը հրաձգություն է կազմակերպել պատշգամբից: Նա փորձել է կրակել Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենի, ինչպես նաև նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցի լուսանկարների վրա, սակայն մտափոխվել է և պարզապես կրակել թփերի վրա:
Նշվում է, որ նա 29 կրակոց է արձակել:
Կուսակցությունը խոստացել է պատգամավորին հեռացնել իր շարքերից: