Ոստիկանությունը կրակել է 69-ամյա տղամարդուն, որը հրացանով ու պայթուցիկ սարքերով հարձակվել էր միգրանտների կալանքի կենտրոնի վրա ամերիկյան Վաշինգտոն նահանգում, գրում է The Guardian-ը, փոխանցում է NEWS.am-ը:
Դեպքը տեղի էր ունեցել շաբաթ առավոտյան: Տղամարդը փորձել էր հարձակում գործել, սակայն սպանվել էր ոստիկանության սպաների կողմից:
Ոստիկանության դեպարտամենտում հայտնել են, որ հարձակման փորձի մասին նրանց ահազանգել էին 04:00-ին:
Միգրանտների կալանքի այդ կենտրոնում գտնվում են մարդիկ, որոնց սահմանին բաժանել են սեփական երեխաներից:
Հայտնի է, որ հրաձգությունը տեղի էր ունեցել կենտրոնի մոտ խաղաղ ցույցից վեց ժամ անց:
Պարզվել է հանցագործի ինքնությունը. նա Վիլեմ Վան Սփրոնսենն էր: Ոստիկանությունում հայտնել են, որ տղամարդը փորձել էր այրել ավտոմեքենան, ինչպես նաև այրել պրոպանի բաք կենտրոնը հրդեհելու համար:
Բացի հրացանից, Վան Սփրոնսենի մոտ հայտնաբերվել էին նաև ազդանշանային հրթիռներ ու պայթուցիկով պայուսակ:
Ոստիկանությունը կոչով դիմել էր տղամարդուն, սակայն ստիպված էր կրակ բացել նրա ուղղությամբ: