ԱՄՆ միգրացիայի և մաքսային ծառայությունը (ICE) վերսկսել է հազարավոր անօրինական միգրանտների ձերբակալելու մասին նախկինում հայտարարված միջոցառումները, հայտնում է Fox News-ը:
ICE-ն հանգստյան օրերին անօրինական միգրատներին ձերբակալելու գործողություններ է սկսել ոչ միայն Նյու Յորքում, այլև մի շարք այլ քաղաքներում:
Միգրանտների հարցերով ծառայության գործողությունների թիրախում են այն մարդիկ, ովքեր հնարավորություն են ունեցել ապաստան հայցելու խնդրանքով միգրանտների հարցերով դատարան դիմելու, սակայն դա չեն արել: ICE-ն այդ մարդկանց դեռ փետրվարին հնարավորություն է տվել լքել ԱՄՆ-ը, սակայն դա արել են անօրինական միգրանտների միայն 3 տոկոսը: