Եվրամիության 28 երկրների ԱԳ նախարարների նիստի գլխավոր թեման կդառնա Իրանի և երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջ ստեղծված իրադրությունը, այս նիստը կդառնա վերջինը ԵՄ-ի կառույցներում ամառային արձակուրդից առաջ:
Ինչպես լրարգողներին հայտնել է ԵՄ ներկայացուցիչը, նախարարները կքննարկեն ԱՄՆ-ի և Իրանի միջև լարված հարաբերությունների, ինչպես նաև միջուկային համաձայնագրի շրջանակներում իր պատավորությունների կրճատման մասին Թեհրանի վերջին հայտարարությունների պատճառով ռազմական էսկալացիայի ռիսկի նվազման ուղիները, փոխանցում է ТАСС-ը:
Բացի այդ, ԵՄ-ի խորհրդի օրակարգում է Կիպրոսի բացառիկ տնետեսական գոտում Թուրքիայի կողմից սկսված հորատման հարցը, որին ի պատասխան Բրյուսելը միջոցներ է պատրաստում Անկարայի նկատմամբ: