Նեպալում տեղատարափ անձրևների հարուցած հեղեղումների և սողանքների հետևանքով զոհվածների թիվը հասել է 88-ի, հուլիսի 15-ին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ոստիկանությանը: Այժմ, Նեպալի իրավապահ մարմինների տվյալներով՝ առնվազն 30 մարդ համարվում է անհայտ կորած: Վիրավորների թիվը գրեթե 40 է:
Նեպալում տեղատարափ անձրևներն սկսվել են հուլիսի 18-ին: Տարերքը մոլեգնել է երկրի 20-ից ավելի շրջաններում, տարահանվել է 1,4 հազար մարդ: Սողանքների հետևանքով արգելափակվել են մի քանի ավտոմայրուղիներ: