Իրանի կառավարությունը պետք է հետևի իր այն պարտավորություններին, որոնք ստանձնել է Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության ղեկավար Ստեֆ Բլոկը:
«Դա շատ լուրջ թեմա է,- նշել է նա:- Մենք անհանգստացած ենք Իրանի շուրջն իրադրության զարգացումից, Իրանի կառավարությունը պետք է հետևի իր պատավորություններին»:
Ըստ որում նախարարը հույս է հայտնել, որ վերջին իրադարձությունները չեն հանգեցնի գործարքի լուծման: