Իրանի միջուկային ծրագրի ԳՀՀԾ-ի հանձնառության մասին եվրոպական երկրների հայտարարությունները բավարար չեն այդ համաձայնագրի պահպանման համար: Al-Jazeera-ի հաղորդմամբ՝ նման կարծիք է հայտնել Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը:
«Իրանի միջուկային ծրագրի համաձայնությունների պահպանման անհրաժեշտության մասին եվրոպացիների խոսքերը բավական չեն», - ասել է Իրանի ԱԳ նախարարը:
Նրա խոսքով՝ Թեհրանը Եվրոպայի կողմից ոչ մի գործնական քայլ չի տեսել այդ մտադրություններին հասնելու համար:
Ավելի վաղ ԳՀՀԾ-ն ստորագրած եվրոպական երկրները համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել, որում մտահոգություն էին հայտնել իրանական ատոմի մասին համաձայնագրի վերաբերյալ եւ կոչ էին արել նպաստել Պարսից ծոցի տարածքում իրավիճակի դեէսկալացիային: