Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում պատերազմ սկսել Իսլամական Հանրապետության դեմ, սակայն դա ցանկանում է նրա շրջապատը: Այս մասին Զարիֆը հայտնել է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ես չեմ կարծում, որ նախագահ Թրամփը պատերազմ է ցանկանում, բայց վստահ եմ, որ նրա շրջապատը դեմ չէր լինի»,- ասել է Զարիֆը՝ հավելելով, որ Թրամփը գտնվում է ճնշման տակ, սակայն նրա կարծիքի վրա ազդելու շրջապատի փորձերն արդյունքում հաջողությամբ չեն պսակվում, քանի որ «հաղթում է խելամտությունը»:
Նրա կարծիքով՝ ներկայում չի կարելի ասել, որ երկրները մոտ են ռազմական առճակատման: Միաժամանակ Զարիֆն ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ խորհրդակցություններ սկսել, եթե Միացյալ Նահանգները չեղարկեն Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները: