Եվրոպական միությունը երկարացրել է Հյուսիսային Կորեայի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ մտցված պատժամիջոցների գործողության ժամկետը, ասվում է ԵՄ Խորհրդի մամլո ամփոփագրում, հայտնում է NEWS.am-ը։
Ինչպես նշվում է փաստաթղթում, ԵՄ Խորհուրդը վերանայել է սեփական պատժացանկն այն անձանց դեմ, որոնց ակտիվները սառեցվել են և սահմանափակվել է տեղաշարժի իրավունքը։ ԵՄ պատժամիջոցները, որոնք մտցվել են անհատական կարգով, գործում են 57 մարդու և ինը իրավաբանական անձանց դեմ։
ԵՄ պատժացանկում կան նաև 80 ֆիզիկական և 75 իրավաբանական անձինք, որոնք հիշատակված են ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերում։
Պատժամիջոցները մտցվել են Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի և բալիստիկ հրթիռներ ստեղծելու գործունեության հետ կապված։