Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը քննադատել է ԱՄՆ նախագահին այն խոսքերի համար, որոնք նա ասել է Թվիթերում «ԱՄՆ կոնգրեսի «առաջադեմ» կանանց հասցեին, տեղեկացնում է New Zealand Herald թերթը։
«Ես հպարտանում եմ, որ Նոր Զելանդիայում մենք գնահատում ենք մարդկանց`իրենց տարբերություններով։ Մենք կարծում ենք, որ նորզելանդական խորհրդարանում պետք է լինեն տարբեր մշակույթների և էթնոսների ներկայացուցիչներ։ Չի կարելի գնահատել մարդուն՝ ելնելով նրա ծագումից, և դրա հիման վրա անել եզրակացություններ խորհրդարանական լինելու նրա իրավունքի մասին», - ընդգծել է Արդեռնը։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Թրամփը Թվիթերում քննադատել էր ԱՄՆ Կոնգրեսի այսպես կոչված առաջադեմ կին դեմոկրատներին։ Սպիտակ տան ղեկավարը վերջիններին առաջարկել էլ «բարձրաձայն և չարամտորեն» ամերիկացիներին ԱՄՆ կառավարությունը կառավարել սովորեցնելու փոխարեն «գնալ հետ» և «օգնել լիովին ավերված և հանցագործությամբ լցված այն վայրերը, որտեղից նրանք եկել են»։