Հնդկաստանի հարավի Մումբայում քառահարկ շենքի փլվելու հետևանքով զոհվածների թիվը հասել Է 12-ի, ևս մի քանի տասնյակ մարդ մնում Է փլատակների տակ, գրել Է India Today-ը: Պատահարի տեղում շարունակվում Է որոնողական-փրկարարական գործողությունը:
Դրան զուգահեռ իրավապահ մարմինների աշխատակիցաները պարզում են պատահարի պատճառը: Վթարի կոնկրետ պատճառը մինչև հիմա չեն հայտնել: Այժմ փլվածքների տակից հաջողվել Է հանել հինգ մարդու, այդ թվում երեք երեխաների:
Նախօրեին նման պատահար էր տեղի ունեցել Հնդկաստանի Հիմաչալ Փրադեշի նահանգում: