ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը գործարկում է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջը՝ «ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայություն» անվամբ:
ԱԱԾ ֆեյսբուքյան էջի միջոցով կարող եք հետևել ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանի գործունեությանը, ծառայության պաշտոնական լրահոսին, գտնել հետաքրքիր պատմություններ հայ հետախույզների, նրանց գործունեության, ԱԱԾ թանգարանում առկա բացառիկ պատմական նմուշների մասին, ինչպես նաև ծանոթանալ ՀՀ ազգային անվտանգությանն առնչվող այլ կարևոր ու հետաքրքիր տեղեկությունների:
ԱԱԾ ֆեյսբուքյան էջը հետևյալ գրառումն է տարածել.
«Հարգելի օգտատեր,
ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը գործարկում է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջը: Այսուհետև ԱԱԾ ֆեյսբուքյան էջի միջոցով կարող եք հետևել ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանի գործունեությանը, ծառայության պաշտոնական լրահոսին, գտնել հետաքրքիր պատմություններ հայ հետախույզների, նրանց գործունեության, ԱԱԾ թանգարանում առկա բացառիկ պատմական նմուշների մասին, ինչպես նաև ծանոթանալ ՀՀ ազգային անվտանգությանն առնչվող այլ կարևոր ու հետաքրքիր տեղեկությունների»: