Միացյալ Նահանգներն զգալիորեն սահմանափակել է իրանցի դիվանագետների և նրանց ընտանիքների անդամների տեղաշարժման հնարավորությունները, որոնք ծառայողական գործուղումներում են Նյու Յորքում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան դիվանագիտական նոտան, որն ուղարկվել է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուչություն:
Առկա տեղեկատվությամբ՝ իրանցի դիվանագիտական ներկայացուցիչների և նրանց ընտանիքների վրա դրված են նույն սահմանփակումները, ինչ որ Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի նկատմամբ, որը հուլիսի 14-իմ ժամանել է Նյու Յորք մասնակցելու ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի տարեկան նստաշրջանին մասնակցելու համար:
Ե՛վ Իրանի ԱԳ նախարարին, և՛ Նյու Յորքում գտնվող իրանցի դիվանագետների տեղաշարժը սահմանափակվում է ՄԱԿ շենքերով, միջազգային այդ կառույցում Իրանի ներկայացուցչությունով, ԱՄՆ-ում Իրանի դեսպանի նստավայրով և Քենեդու անվան միջազգային օդանավակայանով:
Պատճառներն, ըստ որոնց իրանցի դիվանգետների նկատմամբ սահմանվել են նման սահմանափակիչ միջոցներ, ամերիկյան կողմը չի պարզաբանել։