Սաուդյան Արաբիան չեղարկում է պրակտիկան, որի պարագայում բիզնեսն օրական մի քանի անգամ՝ աղոթքների ժամանակ, ստիպված էր կանգնեցնել աշխատանքը, հաղորդում է Bloomberg-ը։
Կառավարության կարգադրության համաձայն՝ խանութներին և ռեստորաններին թույլ կտան շուրջօրյա աշխատել որոշակի վճարի դիմաց։ Դրա չափը կորոշի քաղաքապետարանների և գյուղական վայրերի հարցերով նախարարությունը։
Նախարարությունը նաև կորոշի այն հաստատությունների ցուցակը, որոնց շուրջօրյա աշխատել, այնուամենայնիվ, չեն թույլատրի։