ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պլանավորում է շուրջ 42 միլիոն դոլար, որը նախատեսված է Կենտրոնական Ամերիկայի երկրներում անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար, վերաուղղորդել Վենեսուելայի ընդդիմության աջակցությանը: Հուլիսի 16-ին այս մասին հաղորդել է Los Angeles Times թերթը՝ վկայակոչելով դաշնային գերատեսչության ներքին փաստաթղթեր, որն զբաղվում է այլ պետություններին օգնություն ցույց տալու հարցերով:
Աղբյուրի փոխանցմամբ՝ USAID-ը մտադիր է «վերաբաշխել այն 41,9 միլիոն դոլարը, որը սկզբնապես տարմադրվել էր որպես ֆինանսական օգնություն Գվատեմալային և Հոնդուրասին»՝ նրանց կողմից ԱՄՆ ուղևորվող միգրանտների հոսքի կրճատմանն ուղղված միջոցներ ձեռք առնելու համար: Այդ որոշման պատճառը «սրընթաց զարգացող ճգնաժամն է Վենեսուելայում, որն ազդում է ԱՄՆ-ի ազգային շահերի վրա»: