Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը ռուսական «Эхо Москвы» ռադիոկայանին ներկայացրել է Մոսկվայում Լազարյան ընտանիքին պատկանած կալվածքները, որտեղ տեղակայված է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ռադիոկայանի կայքից` Տողանյանը պատմել է, թե ինչպես են Լազարյանները հաստատվել Ռուսաստանում և փոքրիկ տնակից մեծ կալվածքներ ստեղծել:
ՀՀ դեսպանը ռադիոկայանի թղթակցի հետ շրջել է Լազարյան ճեմարանի տարածքով ու հետաքրքիր փաստեր ներկայացրել հայկական ընտանիքի պատմության վերաբերյալ: