Թուրքիան չի կարող մասնակցել 5-րդ սերնդի ամերիկյան F-35 կործանիչների մատակարարման ծրագրին վերջինիս՝ Ռուսաստանից С-400 զենիթա-հրթիռային համակարգեր ձեռք բերելու պատճառով, հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ստեֆանի Գրիշեմը:
«F-35-ը չի կարող գոյակցել հետախուզական տվյալներ հավաքագրող ռուսական հարթակի հետ, որն օգտագործվելու է կործանիչի առաջատար հնարավորությունների ուսումնասիրության համար», - ասվում է Գրիշեմի հայտարարությունում:
Միևնույն ժամանակ Վաշինգտոնը հայտարարել է, որ կշարունակի ռազմական ոլորտում համագործակցությունն Անկարայի հետ՝ հաշվի առնելով ռուսական համակարգերի գնման արդյունքում առաջացած սահմանափակումները: