ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամների մեծամասնությունը դեմ է քվեարկել նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենթ հայտարարելու բանաձևի դիտարկմանը, հաղորդում է РИА Новости-ն։
Նախաձեռնության արգելափակմանը կողմ է արտահայտվել 332 կոնգրեսական, դեմ՝ 95-ը: Այս քվեարկությունը նշանակում է, որ Կոնգրեսը համաձայնել է բանաձևի դիտարկումը հետաձգելուն:
Իմպիչմենթի ընթացակարգը նախաձեռնել է դեմոկրատ կոնգրեսական Էլ Գրինը։ Նա առաջարկում է Թրամփին պաշտոնից հեռացնել ենթադրաբար ռասիստական արտահայտությունների համար: