Ճապոնիայի Կիոտո արևմտյան քաղաքում անիմեի արտադության ստուդիայի շենքում, որտեղ հուլիսի 18-ին սաստիկ հրդեհ է տեղի ունեցել, փրկարարները հայտնաբերել են 12 մարմին: Այդ մասին հաղորդել է Kyodo գործակալությունը:
Նշենք, որ բռնկումը տեղի է ունեցել դիտավորյալ հրկիզման պատճառով:
Պատահարի վայրում ոստիկանությունը ձերբակալել է 41-ամյա տղամարդու, որը ստուդիայի ներսում բենզին կամ կերոսին է լցրել և հրկիզել այն: Նա նույնպես տուժել է և այժմ գտնվում է հիվանդանոցում: