Իրանը կարիք չունի դուրս գալու միջուկային համաձայնագրից, սակայն դրա իրականացման աստիճանը կտատանվի` կախված գործընկերների գործողություններից: Այս մասին ՏԱՍՍ գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
“Մենք անհրաժեշտություն չենք տեսնում դուրս գալու ԳՀՀԾ-ից, - ասել է Զարիֆը: "ԳՀՀԾ-ն ունի վեճերի կարգավորման մեխանիզմ, որը մենք գործարկել ենք որոշ ժամանակ առաջ: Կախված այն բանից, թե որքանով է մյուս կողմն այն իրականացնում, մենք կկարողանանք կամ նվազեցնել, կամ բարձրացնել դրա իրականացման աստիճանը”, - պարզաբանել է նախարարը:
Զարիֆը նաև հայտարարել է, որ միջուկային գործարքի պահպանման համար եվրոպացիները պետք է ապահովեն Իրանի ազատ առևտուր անելու հնարավորությունը և հիշեցրել, որ համաձայնագրի պայմանների համաձայն՝ եվրոպական երկրներն "ունեն 11 պարտավորություն, որոնք պետք է իրականացվեն":