Եվրոպական Միության անդամ երկրները պետք Է ավելի համերաշխ մոտեցում մշակեն Միջերկրական ծովով Եվրոպա ժամանող փախստականների հիմնախնդրի լուծման առնչությամբ: Այս մասին հայտարարել Է միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը Եվրամիության երկրների ներքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում, որն (ոչ պաշտոնական հանդիպումը) այսօր` հուլիսի 18-ին մեկնարկում է Հելսինկիում: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ես ԵՄ-ի անունից կոչ կանեմ բոլոր երկրներին ցուցաբերել ավելի մեծ համերաշխություն: Մենք չենք կարող լուծել այդ հարցերը դեպքից դեպք, մեզ ավելի երկարաժամկետ լուծումներ են անհրաժեշտ»,- ընդգծել Է եվրահանձնակատարը:
Նրա խոսքով՝ նպատակն այն չԷ, որ «երկրներին հարկադրեն համերաշխության, այլ համոզել նրանց» հանդես գալ միասնական ճակատով ԵՄ փախստականների ժամանման հիմնախնդրի հարցում:
Նա հավելել է նաև, որ, չնայած երեկ կայացած ոչ պաշտոնական ընթրիքի ընթացքում ԵՄ անդամ երկրների ներքին գործերի նախարարները քննարկել են Միջերկրական ծովով Եվրոպամ ժամանող փախստականների ընդունման նոր համակարգի ստեղծման գաղափարը, որոշումներ դեռևս կայացված չեն: «Սակայն այսօր ես ակնկալում եմ որոշումներ», - ասել է Ավրամոպուլոսը: