Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները մտահոգություն են հայտնել ԱՄՆ-ի տարածքի հատուկ կենտրոններում անօրինական միգրանտներին պահելու պայմանների հետ կապվածվ, ինչպես նաև ափսոսանք ամերիկա-մեքսիկական սահմանին բռնված միգրանտների ընտանիքները բաժանելու կանոնավոր պրակտիկայի առիթով: Այս ամենի վերաբերյալ բանաձևն ընդունվել Է հուլիսի 18-ին Ստրասբուրգում ԵԽ-ի լիագումար նիստում:
Դրա օգտին քվեարկել Է 330 պատգամավոր, դեմ՝ 252-ը, ձեռնպահ Է մնացել 55-ը:
«(ԵԽ-ն) անհանգստացած Է այն սոսկալի պայմաններից, որոնցում գտնվում են միգրանտները և ապաստան հայցողներն, և հատկապես՝ երեխաները, ԱՄՆ-ի միգրացիոն կենտրոններում անբավարար բժշկական օգնության, նորմալ սանիտարական պայմանների և կերակրի բացակայության պատճառով»,- ասված Է հայտարարության մեջ:
Պատգամավորներն ափսոսանք են հայտնում վերջերս այդ կենտրոններից մեկում յոթ դեռահաս միգրանտների մահվան պատճառով և կոչ են անում ղեկավարվելու մարդու իրավունքների բնագավառում ԱՄՆ-ի միջազգային պարտավորություններով, ապահովելու բոլոր նրանց բազային պահանջմունքներն, ովքեր պահվում են այդ կենտրոններում: Կարևորվել է նաև երեխաների՝ իրենց ծնողներին կամ ուղեկցորդներին միանալու հանգամանքը: