Նեպալում հեղեղումների և սողանքների զոհերի թիվը հասել է 90-ի
Նեպալում տեղատարափ անձրևների հարուցած հեղեղումների և սողանքների զոհերի թիվը հասել է 90-ի, ևս 31 մարդ համարվում է անհայտ կորած, հաղորդել է ANI գործակալությունը՝ վկայակոչելով Նեպալի ներքին գործերի նախարարությանը: Ավելի վաղ հաղորդվել էր 78 զոհվածների և 40 տուժածների մասին:
«Ավելի քան 3366 մարդ է փրկվել ամբողջ երկրում: Տվյալների հավաքումը և օգնության բաշխումն ընթանում են լրիվ ընթացքով»,- մեջբերում է անում գործակալությունը նախարարության հաղորդագրությունից:
Սանիտարական պայմանների բացակայությունն ուժեղացրել է երկյուղները համաճարակների հնարավոր բռնկման հետ կապված: Նեպալի իշխանություններն առայժմ որոշել են օգնություն չխնդրել այլ պետություններից և տեղական անձնակազմին ուղարկել են արագացնելու տարհանումը և արտակարգ օգնության ցուցաբերումը: