Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը ժամանել է Տավուշի մարզի Իջևան քաղաք: Վանեցյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ խնդրելով դրանք ուղղել ավելի ուշ։
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Իջևան քաղաքում ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիների կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին և մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին: 12 ոստիկան ստացել է մարմնական վնասվածք: