ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը Պարսից ծոցում իրանական անօդաչու թռչող սարք են խոցել:
«Անօդաչու թռչող սարքն ամիջապես ոչնչացվել է»,- ասել է նա՝ հավելելով, որ հետախուզական սարքը Հորմուզի նեղուցում գտնվել է ամերիկյան նավից գրեթե 900 մ հեռավորության վրա:
Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքը սպառնալիք է ներկայացրել ամերիկյան նավի համար: Թրամփը այլ երկրներին ևս կոչ է արել պաշտպանել իրենց նավերը: