Թեհրանն ԱՄՆ-ի կողմից իրանական անօդաչու թռչող սարքի ենթադրյալ խոցման մասին տեղեկություն չունի: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը:
«Նման տեղեկություն չունենք, որ այսօր անօդաչու թռչող սարք ենք կորցրել»,- նշել է նա:
Նշենք, որ ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը Պարսից ծոցում իրանական անօդաչու թռչող սարք են խոցել: