Կոնգրեսի հանրապետականներն ու դեմոկրատներն ուժեղացրել են ճնշումը նախագահ Թրամփի վրա՝ պահանջելով պատժամիջոցներ մտցնել Թուրքիայի դեմ Անկարայի կողմից ռուսական ՀՕՊ համակարգերի գնման պատճառով։ Օրենսդիրները պահանջում են, որ նախագահը հետևի օրենքին, որը նախատեսում է պատժամիջոցներ մտցնել բոլորի դեմ, ովքեր գործեր են վարում ռուսական պաշտպանական ճյուղի հետ։
Հանրապետական սենատորները ներկայացրել են բանաձև՝ Անկարայի դեմ պատժամիջոցներ մտցնելու կոչով։ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի գլխավոր դեմոկրատ Բոբ Մենենդեսն ասել է, որ Թուրքիան F-35 կործանիչների արտադրության ծրագրից հանելն այնքան էլ ուժեղ պատիժ չէ Անկարայի համար։
«Օրենքը միանշանակ նախատեսում է պատժամիջոցներ Ռուսաստանի Դաշնության պաշտպանական հատվածի և հատուկ ծառայությունների հետ զգալի գործարքներ կնքելու համար, ինչն, անշուշտ, վերաբերում է Ս-400 համակարգերի մատակարարմանը»,- ասված է հայտարարությունում։