ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Մերձավոր Արևելքում ջրային ուղիների անվտանգության ապահովմանն ուղղված միջազգային գործողություն մշակելու մասին: Այս մասին ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրությունում:
Նշվում է, որ գործողության նպատակն է Պարսից ծոցի, Հորմուզի և Բաբ էլ Մանդեմի նեղուցների և Օմանի ծոցի միջազգային ջրերում նավարկության անվտանգության ապահովումը և լարվածության թուլացումը:
Միացյալ Նահանգները գործողության մասին հայտարարել է Հորմուզի նեղուցում Իրանի կողմից բրիտանական լցանավերի կալանավորման ֆոնին: