Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը հայտարարել է, որ իրանական կողմը լուրջ հետևանքների կբախվի, եթե ազատ չարձակի Հորմուզի նեղուցում կալանված բրիտանական Stena Impero լցանավը, հաղորդում է Reuters-ը:
Հանթը ստեղծված իրավիճակն անընդունելի է անվանել և նշել է, որ բրիտանական կողմի պատասխանը կլինի վճռական, սակայն հավասարակշռված: Նա նաև ընդգծել է, որ հետևանքները ռազմական բնույթի չեն լինելու:
Նախօրեին Իրանը Հորմուզի նեղուցում կալանել է բրիտանական լցանավ՝ վերջինիս մեղադրելով միջազգային նորմերը խախտելու մեջ: